Այսօր լրագրողների հարցերին էր պատասխանում ՀՀ առողջապահության նախարար ՝ Անահիտ Ավանեսյանը։

 

 

Նրա խոսքերով մարտի 15-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը:

 

«Ցավոք սրտի, Հայաստանում դեռ պահպանվում են ծխախոտային արտադրատեսակների օգտագործման շատ բարձր ցուցանիշներ, եւ մենք պետք է անենք հնարավորինը՝ մեր քաղաքացիներին զերծ պահելու նման վնասակար սովորություններից, եւ ամենակարեւորը՝ մեր հաջորդ սերնդի, մեր երեխաների, դեռահասների շրջանում առողջ ապրելակերպի տարածմանը պիտի հետեւենք: Եթե մենք զբաղվենք միայն հիվանդապահությամբ կամ հիվանդությունների բուժմամբ, ցավոք սրտի, հանրային առողջապահական արդյունքներ չենք կարող գրանցել», - ասաց նա: