15.000 դոլարանոց թամադա՞ Սուրեն Պապիկյանի հարսանիքին։ Արդեն տեղեկացրել ենք, որ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ամուսնացել է իր նախկին խոսնակ Արմինե Մուրադյանի հետ: Պսակադրությունը տեղի է ունեցել Գեղարդի վանական համալիրում, իսկ հարսանեկան արարողությունը` Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: 

 

«Հրապարակը»-ը գրել է, որ հարսանիքի հանդիսավարը Խորեն Լևոնյանն էր, ով հայտնի է որպես «թանկարժեք» թամադա․ որոշ տեղեկություններով, նա հարսանիքներ վարում է 10-15 հազար ԱՄՆ դոլարով: Ժամանակին ընդդիմադիր գործիչ Պապիկյանի թիմակիցները արվեստի ներկայացուցիչներին մեղադրում էին իշխանական հարսանիքներին մասնակցելու մեջ: Տեսանյութ ՝