Հարգելի սպառողներ,
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է ձեզ, որ #COVID19-ի տարածումը կանխարգելելու նպատակով Երևանում ժամանակավորապես չեն գործելու Բաժանորդների սպասարկման գրասենյակները հետևյալ հասցեներում՝
Լվովյան 2
Ֆուչիկի 1/3
Էրեբունի 5
Աբովյան 66ա հասցեում գտնվող ԲՍԳ ծանրաբեռնվածությունից խուսափելու համար խնդրում ենք դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
#Գյումրիի (Դուդկոյի 1) և #Վանաձորի (Նելսոն Ստեփանյանի 2) գրասենյակները շարունակում են գործել աշխատանքային ռեժիմով:
Բոլոր հարցերով կարող եք էլեկտրոնային նամակ ուղարկել www.veolia.am պաշտոնական կայքի «Հետադարձ կապ» բաժնի և [email protected] էլ. փոստի միջոցով:
Բաժանորդների սպասարկման գրասենյակների աշխատանքի վերսկսման մասին կտեղեկացվի լրացուցիչ: