9-ամյա Դավիթը օգնության կարիք ունի
 
 
 
Շիրակի մարզի Հայկասար գյուղի բնակիչ 9–ամյա Դավիթ Գրիգորյանին բժիշկները մանկական ուղեղային կաթվածի ախտորոշում են տվել, երեխան չի խոսում, չի քայլում եւ տեսողությունն է վնասված. երեխային թերապիաներ են անհրաժեշտ։ Դավիթի մայրը՝ Նարինե Մարտիրոսյանը պատմեց, որ երեխային նշանակել են թերապիաներ, որոնք գումարի պատճառով չի կարողանում երեխան ստանա:
 
Նարինեն դպրոցում հավաքարար է աշխատում, ամուսինն էլ, չնայած առողջական խնդիրներին, գյուղում հովիվ է աշխատում: Երեխայի թոշակը` 26500 դրամ, նույնիսկ նրա դեղերին չի բավարարում:
«Քանի որ տանը փոքր երեխա էլ ունեմ, չեմ կարողանում Դավիթին տանել թերապիաների, երբ գումար է լինում բժշկին տուն ենք կանչում, ամեն այցը 4000 դրամ է: Մենք հիմա գումարի, տակդիրի ու դեղորայքի խնդիր ունենք: Չենք կարողանում ամեն անգամ բժշկին տուն կանչել, դա է մեր խնդիրը: Թերապիաները բավական լավ արդյունք են տվել` երեխան ահագին հանգիստ է հիմա, ձգվածությունը անցել է իր մոտ»,-ասաց Նարինեն:
 
Նարինեն հույս հայտնեց, որ կգտնվեն բարի կամքի տեր մարդիկ, որոնք կցանկանան օգնել Դավիթին։
Նարինե Մարտիրոսյանի հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ 098303965։
ՎՏԲ բանկ AMD. 16011011793603
USD. 16011011793604
EUR. 16011011793605
RUR. 16011011793606
IDRAM -ID 289031359
ARDSHIN BANK -2470050687850000.
Telcell wallet -96512093
Ստացող՝ Նարինե Մարտիրոսյան