Քվերակման կարգը
Մտնում եք այս հղումով` https://vote.junioreurovision.tv/li646967a8
Ձեր առջև բացվում է պատուհանը, ներքևում գրված է See video, մտնում եք դա ու նայում 3։37 րոպե տևողությամբ տեսանյութը։ Նայելը մինչև վերջ ՊԱՐՏԱԴԻՐ Է։
Մասնակիցների մասին պատմող տեսանյութը նայելուց հետո բացվում է քվեարկության պատուհանը։ Պետք է ընտրեք պարտադիր 3 մասնակցի։ 1-ը նշում եք Armenia, մյուս երկուսը նշում եք այնպիսի երկրներ, որոնք ֆավորիտ չեն։ Խնդրում եմ` ՉՆՇԵԼ ՌԴ, Ֆրանսիա, Հս. Մակոդոնիա, Լեհաստան, Վրաստան։
 Բացի այս երկրներից, այլ երկրների օգտին կարող եք քվեարկել։
Քվեարկելուց հետո բացվում է պատուհան, որը ստուգում է, որ դուք ռոբոտ չեք։ Պիտի պատասխանեք մեկ պարզ հարցի` գումարում կամ հանում է լինելու միանիշ թվերի։ Նշանները վատն են, բայց կկողմնորոշվեք։ Օրինակ 7-2, պիտի գրեք պատասխանը` 5։
 
Այսքանը. ծախսելով ընդամենը 4-5 րոպե ժամանակ, կնպաստենք մեր երկրի հաղթանակին։
Քվեարկությունն ԱՆՎՃԱՐ է, կարող եք մի հեռախոսից քվեարկել 1 անգամ։ Եթե ունեք համակարգիչ, կարող եք 1 հատ էլ համակարգչով քվեարկել։ Քվեարկությունն արդեն սկսված է, տևելու է համարյա 2 օր ու շարունակվելու է մինչև կիրակի` մրցույթի ավարտը։
Խնդրում եմ տարածել այս գրառումը` ուղարկելով ձեր ընկերներին, ծանոթներին ու բարեկամներին։
Առա՜ջ դեպի հաղթանակ։