Ուշադրություն.
Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում դեկտեմբերի 17-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 17-ին ժամը 10:00-17:00 կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 4-րդ բնակելի զանգվածի 32-ից-51 համարների և Վան թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: