Հանուն Հայակակն խմբի անդամներից մեկը գրառում է կատարել։
Ողջույն Հայկականներ։ Եկել եմ խնդրեմ արտադրողներին, որ նման բան չանեն երբեք, շատ եմ խնդրում։ Ուրեմն՝ ուզբեկական կտորի և հայկական կարի անվան տակ շուկայականից թանկ պատվիրել եմ սպիտակեղեն, մի քանի անգամ լվանալուց հետո made in Armenia գրվածը մաքրվել է, փոխարենը տակից բացվել է սա։
Իսկ ես էնքան էի ուրախացել, որ վերջապես գտնվել է մի արտադրող, ով մեկ օրում կարեց, շատ բարեհամբույր առաքեց սպիտակեղենը, ոչինչ որ ավելի թանկ, քան սովորաբար է, բայց պատրաստվում էի միշտ օգտվել իրենից, բայց արի ու տես, որ արտադրողը մտածել է, որ կյանքումս էս մի սպիտակեղենն է ինձ պետք, կամ վստահ էր, որ չի մաքրվի Made in Armenia գրվածը, կամ իրեն պետք էր էդ մի ձեռք սպիտակեղենը վաճառել, կամ էլ ուղղակի թքած ունի մեզ վրա։ Ես շատ վիրավորված եմ, որովհետև մի քանի անգամ հատուկ զանգով ճշտել եմ, ասենք գոնե էնքան թքած չունենար, որ էս մի սմ հատվածը կտրեր, մի բան աներ, չգիտեմ, չնայած մյուս կողմից ուրախ եմ, որ չի ֆայմել էդքանը, որովհետև կշարունակեի գնել իրենից մշտապես։
Հուսամ կարդում է, ու հոգու խորքում մի տեղ զղջում։ Մեկ հորդոր ևս՝ Հայկականի անվան տակ թուրքական վաճառելն էդքան չկա, որ ստեք, մի ստեք էլի, հիմա ես արդեն կասկածում եմ բոլորին, ու ստիպված պետք է սպիտակեղենն էլ այլ երկրի արտադրության սկսեմ գնե՞լ։ Շնորհակալություն հ.Գ. մեկնաբանողների խնդրանքով մեկնաբանությամբ նշել եմ արտադրողի անունը, մի սքրին մի զրույցից, չնայած մտածում էի սև գովազդ անել պետք չի։
Խմբի գրառումը ՝ https://www.facebook.com/