Եթե 14 օր աշխատեմ ու 260 հազար դրամ աշխատավարձ ստանամ, դրանով ես ընտանիք չեմ կարողանա պահել։ 

Այսպես է արտահայտվել վարորդ, ով մյուս վարորդների նման գործադուլ էր հայտարարել։

Վարորդներից մեկը նշեց, որ ինքը «կեղտոտով» ամիսը 350 հազար դրամ աշխատավարձ է ստացել․ «Հարկերը հանած իմ տուն 350 հազար դրամ բյուջե ա մտել։ 

Էսօր իմ բյուջեն իջել ա 260 հազար դրամ։ Անընդհատ շեշտվում ա, թե 14 օր աշխատելով 260 հազար դրամ են ստանում, բա էս «շոֆեռն» ինչ ա ուզում, բայց «շոֆեռը» աշխատանքի ա գալիս ժամը 5-ին, գիշերն էլ ժամը 2-ին մնում ա տրոլեյբուսի պարկի դեմը կանգնած, սկի փող չունի, որ տաքսիով տուն գնա։ Նորմալ աշխատավարձ ա պետք, մի կիլո խոզի միսը 4000 դրամ ա, իսկ «շոֆեռը», որ փլավ ուտի, չի կարա ավտոբուս քշի»։

 

Քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում և շարունակելու է հետևողական քայլերը՝ հանրությանը որակյալ տրանսպորտային ծառայություն մատուցելու և օրինականության դաշտում աշխատելու ուղղությամբ», – նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։