44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիի շրջանում այսօր ականի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել՝ 22 և 29-ամյա տղամարդիկ:
Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան. երիտասարդները աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում: