Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կրկին ասում է, որ պատրաստ է իր որդուն ուղարկել Ադրբեջան հայ գերիներին վերադարձնելու համար։ Այդ մարդը նույնիսկ այնքան է ոգևորվել, որ ասել է, թե իր որդուն հանձնելու առաջարկով անգամ դիմել է Ադրբեջանին, բայց որևէ արձագանք չի եղել։
 
Ստացվում է, Փաշինյանը համոզում է Ալիևին, որ իր որդուն տանի, բայց էդ սրիկա Ալիևը չի ուզում։ Դա նույն տրամաբանության մեջ է, որ նախկին իշխանությունները 10 տարի առաջ տվել էին Արցախը, բայց Ալիևը չէր ուզում վերցնել, սպասում էր, Նիկոլը գար իշխանության, որ պատերազմով գրավեր։
Հայ ժողովուրդ, այս ինչքա՞ն հիմարի տեղ է քեզ դնում Նիկոլը։