ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշման համաձայն՝ Լիանա Սիմոնյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից եւ նշանակվել ԱԺ նախագահի խորհրդական։ Այս մասին հայտնում են ԱԺ-ի լրատվական ծառայությունից։  

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ  մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Լ. Սիմոնյանի 2021 թվականի դեկտեմբերի 1-ի  դիմումը՝ կարգադրում եմ.  

2021 թվականի դեկտեմբերի 2-ից Լիանա Սիմոնյանին ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:

 

 

2021 թվականի դեկտեմբերի 2-ից Լիանա Սիմոնյանին նշանակել Ազգային ժողովի նախագահի խորհրդական»։