Դեկտեմբերի 5-ի՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը :

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊԲ-ից՝ նշելով, որ դպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն: 

ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին: