Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես են գերիներն իջնում ինքնաթիռից և նստում մեքենա։ Ադրբեջանի փոխանցած 10 հայ գերիներն արդեն Երևանում են։ Անունները ստուգելուց հետո նրանց տեղափոխեցին բժշկական կենտրոն:
Գերիներին հայրենիք է տեղափոխել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Օդանավակայանում դիմավորողների թվում էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը և Հայաստանի ու Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը։ Տեսանյութ ՝