Վլադիմիր Նիկիֆորովը, ով ռուս համաճարակաբան է Говорит Москва ռադիոկայանի եթերում խոսել է կորոնավիրուսի և կորոնավիրուսային պանդեմիայի ավարտի առաջին նախանշանի մասին։
«Հարավային Աֆրիկայում ծնված նոր շտամը նկատելիորեն ավելի վարակիչ է, սակայն առաջացնում է հիվանդացության ավելի թեթեւ ձեւեր, եւ թոքերի ծանր ախտահարման չի հանգեցնում։
Կարծում եմ, որ սա կարող է հանդիսանալ այն նախանշանը, որն ազդարարում է այս մղձավանջի ավարտը»,- ասել է Նիկիֆորովը։
Նա նաեւ ասել է, որ այս շտամով ավելի շատ մարդիկ են վարակվելու, բայց հիվանդացության ավելի թեթեւ ընթացով են այն հաղթահարելու։