«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է ցույցի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:17-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 3700 հոգի։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։