Նազենի Հովհաննիսյանը իր ինստագրամյան էջում գրառում է կատարել ՝ հուզիչ գրառում։

 

 

Մենք կապված ենք անտեսանելի թելերով... սիրուց, ցավից, անսպառ կարոտներից հյուսված թելերով... Մենք՝ բոլորս....
Մեր հողի ու ջրի, բարդությունների, կորուստների, ողբերգությունների ու թռիչքների՝ իրար ուժ տալու թելերով, իրարից նեղված լինելով հանդերձ իրար հասնելու թելերով...

 

էսօր մեր «թելերը» շարունակության մեջ ապրելու և լինելու սիրուց էին...
Էսօր Հայկոյին էդպես ճանապարհեցինք ՎԵՐև... Սիրուց և անհատակ կարոտից հյուսված թելերով... իր անմոռանալի երգերով:
Արտիստի ամենաթանկ ծափահարությունները վերջում են, երբ արցունքներով ցողված ու բոլոր չհասկացողություններն անցած են, երբ մեղադրականները կամ կիսատությունները մոռացված են, երբ կա միայն ՆԱ՝ նորին մեծության Արտիստը և ՄԱՐԴԸ... Այ էդ ծափահարություններով ուղեկցեցինք քեզ վերև։
 

Հայկո ջան... քաղաքն էսօր Սեր էր երգում, քեզ հետ միասին, քո մասին, ՔԵԶ ՀԱՄԱՐ ...մեր սիրո երգիչ։
Կհանդիպենք ավելի լավ աշխարհում, որտեղ դու ես հիմա:
Առայժմ...
Էդ ծափերով միշտ վառ պիտի պահենք իր զրնգուն էությունը, որը հաշտարար էր բոլորի համար, Ընկեր ու իսկապես ԲԱՑԱՌԻԿ երաժիշտ