Արման Աբովյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Իրանցիները՛ բոլոր հնարավոր խողովակներով (ռազմական,դիվանագիտական,վերլուծական,քաղաքական) շարունակում են կատաղի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։
Թուրքիան՛ ստեղծված իրավիճակում բավական զուսպ է առայժմ սակայն այնուամենայնիվ զորք է տեղակայում Իրանի սահմանին ։
Ռուսաստանը՛ իր հերթին դրական "չեզոքություն է" ցուցաբերում իրանցիների ռազմատենչ կեցվածքի հանդեպ։
Արևմուտքը՜ առայժմ նույնպես չի շտապում սակայն միանշանակ նախապատրաստվում է ։
Իսրայելը՛ "հեռվից" ուշադիր ուսումնասիրում է իրանցիների նպատակների "խորությունը"։
Ադրբեջանը՜ հայտարարել է իր բանակում համար մեկ տագնապ և սարսափած փորձում է գուշակել Իրանի հետագա քայլերը։
...
Իսկ Հայաստանը,ավելի ճիշտ մեր "նեոսուպերգիպերխաղաղասեր" և գերադեկվատ իշխանությունները զբաղված են թուրք֊ադրբեջանական "դրական ազդակների" որսով և "խաղաղութան դարաշրջանի" բացումով։
ՀԳ.Պարզապես հիշեցնենք մեր գերարեստավարժ իշխանությանը ,որ տարածաշրջանային այս "կիլդիմը" պտտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի (Սյունիքի) շուրջ։