ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարագիրը: Այսպես, Միրզոյանն ունի երկու բնակարան, որից մեկը նա գնել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին, երբ ՀՀ առաջին փոխվարչապետ էր: Այն գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում:
Երկրորդ բնակարանը նա ձեռք է բերել 2004 թվականին՝ Շենգավիթ վարչական շրջանում: Ավտոմեքենա չունի: Միրզոյանի բանկային մնացորդները 2020 թվականի սկզբին կազմել են 10 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 600 հազար դրամ:
Միրզոյանը 2020 թվականին 5 մլն 800 հազար դրամի չափով կանխիկ գումար է ունեցել: 2020 թվականի եկամուտը սեփական աշխատավարձն է, որը ստացվել է Ազգային Ժողովից, երբ Միրզոյանը ԱԺ նախագահ էր. այն ամսական կազմել է 1 մլն 26 հազար դրամ: Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, 2019 թվականին գնել է «Kia» մակնիշի ավտոմեքենա: Աբաջյանի բանկային հաշիվներին ունեցած գումարը կազմել է 600 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 290 հազար դրամ: Ամսական աշխատավարձը կազմել է 821 հազար դրամ, որը պաշտոնյայի կինը ստացել է «Վօլօ» ընկերությունից: