Վաղինակ Շուշանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Հայկոյի հետ ընկերացա Էլեկտրիկի ժամանակ:
Անցել էր ահագին ժամանակ ու ես սկսել էի մատուցող աշխատել քաղաքի ռեստորաններից մեկում:
Մի օր Հայկոն եկել էր հաց ուտելու ու ես մոտեցա սպասարկելու : Մի պահ սառած կանգնեց, աչքերը լցրեց ու ասեց
- Ապեր բա խի՞ սենց որ, վաբշե չեն գնահատում էլի մարդու արած :
Չեմ ասում որ մատուցողը վատ գործա,բայց էտքանից հետո քո տեղ ուրիշ տեղ պիտի լիներ:
Հետո խնդրեց մենեջերին որ ես իրան չսպասարկեմ այլ միանամ իրեն ճաշելու:
Շատ հաճելի երեկո անցկացրինք միասին:
Հայկո ջան, ընկերս, լավ մարդ ու երաժիշտ` լույսերի մեջ մնաս....