Քիչ առաջ հիվանդանոցի մոտ հավաքված շոու բիզնեսի ներկայացուցիչները հայտնել Հայկոյի վիճակի մասին։

 

 

«Թող բոլորիդ աղոթքները լինեն Հայկոյի հետ, ամեն ինչ լավ է լինելու: Երեկվա համեմատ դրական տեղաշարժ կա»,- ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը: Երաժիշտները նաեւ անդրադարձան որոշ լրատվականներով երգչի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվություններին, կոչ արեցին պարզապես չխանգարել ու թյուր, չճշտված տեղեկատվություն չտարածել: 

Երգչուհի Ալլա Լեւոնյանն էլ ասաց՝ «շոու մի սարքեք»:

 

 

«Քիչ առաջ բժիշկը զանգահարեց, լուր ստացանք, որ դեպի դրական տեղաշարժ կա»,- տեսանյութում ասաց Սյուզան Մարգարյանը: