Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Այսօր, ժամը 18.30 Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկում է ջահերով երթ դեպի Եռաբլուր՝ խոնարհվելու համազգային երազանքների իրագործման համար պայքարում ընկած մեր որդիների ու եղբայրների շիրիմների առջև:
 
Այս երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից, ում համար թանկ է Հայրենիքը, ով ունի ազգային արժանապատվություն և պատրաստ է պայքարել ՀԱՆՈՒՆ Հայաստանի ու Արցախի, ՀԱՆՈՒՆ մեր ազգային արժանապատվության:
Ուրեմն, հանդիպում ենք ժամը 18.30 Գարեգին Նժդեհի հրապարակում և ապացուցում ենք ինքներս մեզ և ամբողջ աշխարհին, որ Հայաստանն ու Արցախը տեր ունի և այդ տերը ՄԵՆՔ ԵՆՔ: