ԽՈՅ  

Ժամանակն ու ուժերը մի վատնեք այն բանի վրա, ինչն անխուսափելի է: Ամեն ինչ այնպես չի ընթանա, ինչպես կցանկանայիք, սակայն այսօր հազիվ թե կարողանաք փոխել իրավիճակը, այնպես որ, հաշտվեք եղածի հետ ու փորձեք ինչ-որ լավ բան գտնել դրանում: Օրը շատ Խոյերի համար կապված կլինի անիմաստ, չհիմնավորված ծախսերի հետ, սակայն շուտով լավ գումար աշխատելու հնարավորություն կունենաք ու կկարողանաք փոխհատուցել այսօրվա ծախսերը:

Ցանկություններին ու վայրկենական քմահաճույքներին մի տրվեք: Առողջ բանականությունը թույլ կտա խուսափել շատ խնդիրներից: Ցանկալի չէ երկարատև ուղևորության մեկնելը:

 

 

ՑՈՒԼ 

Ստիպված կլինեք զբաղվել բարդ գործերով, ընդ որում՝ հույս պետք է դնել միայն սեփական ուժերի վրա: Վճռական կգործեք ու հաջողության կհասնեք: Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ, որը ներդաշնակ ընթացք կունենա ու մեծ ուրախություն կպատճառի:

Այսօր օրիգինալ կլինեք, հակված կլինեք էքստրավագանդ վարքի, այդ պատճառով էլ ձեզ վրա մեծ ուշադրություն կհրավիրեք: Այսօր ձեզ համակրողների, ինչպես նաև նախանձողների պակաս չի լինի: Վերջիններից լավ է հեռու մնալ, նրանք կարող են վնասել ձեզ:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր շրջապատի գործերը ձեզ ավելի կհետաքրքրեն, քան սեփականը, ակտիվ կմասնակցեք ուրիշների կյանքին, մասնակցություն կունենաք բարեգործական, քաղաքական ու աշխարհիկ միջոցառումներին: Շատ Երկվորյակներ կփոխեն իրադարձությունների սովորական ընթացքը, կիրագործեն վաղեմի մտահղացումները, որոնք վերջին շրջանում սկսել էին դատարկ երազանքներ թվալ:

Տան ու զվարճանքների հետ կապված ինքնատիպ գաղափարներ կունենաք: Երկվորյակներն այսօր առաջնորդ կլինեն ցանկացած խմբում. հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դիմակայել նրանց: Չեն բացառվում սիրային արկածները:

 

ԽԵՑԳԵՏԻՆ 

Հավանական են անսպասելի հաջողություններ, առաջընթաց գործերում: Կպարզվի, որ թերագնահատում էիք ձեր տաղանդներն ու հնարավորությունները, իսկ լուրջ որոշում պահանջող խնդիրների դժվարությունը, հակառակը, գերագնահատել էիք: Այսօրվա իրադարձությունները կապացուցեն, որ շատ բանի եք ունակ, ընդ որում՝ դա կխոստովանեն նաև մարդիկ, ում կարծիքը ձեզ համար շատ կարևոր է:

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, այդ թվում՝ նաև սիրային: Կկարողանաք գրավել նրան, ում համակրում եք: Հնարավոր է արժեքավոր նվերների ստացում, այդ թվում՝ անսպասելի նվերների:

 

ԱՌՅՈՒԾ 

Այսօր պետք չէ շատ բան սպասել: Օրը հաճելի կլինի, բայց հազիվ թե նշանավորվի կարևոր իրադարձություններով ու խոշոր դրական փոփոխություններով: Հեշտ հաղթանակների ու ճակատագրի նվերների վրա հույս դնել էլ չարժե: Ստիպված կլինեք ջանքեր գործադրել ինչ-որ բանի հասնելու համար, ընդ որում՝ պետք է խուսափել խառնաշփոթից, որը կխանգարի կենտրոնանալ:

Սիրելին ձեզ հիանալի խորհուրդներ կտա, սակայն հիմա պատրաստ չեք լինի հետևել դրանց ու կնախընտրեք ձեր ուզած ձևով գործել: Մտերիմները ձեզ համար աջակցության խոսքեր կգտնեն, կփորձեն ուրախացնել ինչ-որ բանով:

 

ԿՈՒՅՍ 

Բարդ օր է: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, որոնք հաղթարահելը դժվար կլինի: Չի բացառվում, որ ստիպված լինեք վերադառնալ հարցերի, որոնք ավարտված էիք համարում ու գլխովին սուզվել ոչ այնքան հաճելի գործերի մեջ: Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը, չբարկանալն ու չհուզվելը:

Հանգստանալու ու ուժերը վերականգնելու համար ժամանակ կպահանջվի: Մտերիմների հետ շփումն էլ կարող է հոգնեցուցիչ լինել: Օրվա երկրորդ կեսը հարմար է ստեղծագործելու, երևակայություն պահանջող ոչ հոգնեցուցիչ գործերով զբաղվելու համար:

 

ԿՇԵՌՔ 

Օրը կարող է անհաջող սկսվել, սակայն ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի: Կկարողանաք ակտիվությունն ուղղել խոչընդոտները հաղթահարելուն, հասնել վաղուց դրված նպատակներին: Շահավետ գործարքներ կնքելու, համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու հնարավորություն կունենաք մի մարդու հետ, ով ժամանակի ընթացքում ձեզ համախոհ ու իսկական ընկեր կդառնա:

Օրը հարմար է հեռվից եկած մարդկանց հետ շփվելու համար. չնայած ձեր միջև եղած մեծ տարբերությանը՝ հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ: Հիանալի կանցնեն ուղևորությունները, այսօր լավ է նաև արձակուրդ գնալ:

 

ԿԱՐԻՃ 

Հնարավոր են խնդիրներ ու անհաջողություններ, սակայն դրանք այնքան լուրջ չեն լինի, ինչքան կարող են առաջին հայացքից թվալ: Չնայած դժվարություններին՝ կիրագործեք այն, ինչ մտածել եք, հաջողությունների կհասնեք հնարամտություն պահանջող գործերում: Տրամադրությունը կբարձրացնեն հին ընկերների հետ հանդիպումները, հաճելի կլինի նաև հարազատների հետ շփումը:

Չեն բացառվում նոր ծանոթությունները, սակայն հազիվ թե հաջողվի արագ լավ տպավորություն թողնելը. սառն ու հաշվենկատ կերևաք: Ավելի ուշ կկարողանաք ձեզ լրիվ ուրիշ կողմերով դրսևորել:

 

 

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Շատ պլաններ կունենաք, սակայն իրագործել կհաջողվի միայն դրանց աննշան մասը: Շատ ժամանակ կխլի անսպասելի ծագած խնդիրների լուծումը, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների: Կնյարդայնացնի այն հանգամանքը, որ ձեր հիմնավորված ու կշռադատված կարծիքը ոչ ոք լսել չի ցանկանա: Ավելի ուշ ձեր ճշմարտացիությունը կընդունեն, միայն թե արդեն ուշ կլինի:

Այսօր ցանկալի չէ անձնական հարաբերությունների վերաբերյալ կարևոր որոշումներ ընդունելը և ընդհանրապես այս դաշտում նախաձեռնողականություն ցուցաբերելը: Թույլ տվեք իրադարձություններն իրենց հունով ընթանան: Վճռական գործողությունների համար հարմար պահն ավելի ուշ կգա:

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Լավ օր է ուսման, տեղեկատվության փնտրտուքի ու վերլուծության, ռազմավարության մշակման, ապագայի մասին խորհելու համար: Ունակ կլինեք տարբեր կողմերից դիտել իրավիճակը, պատասխաններ գտնել բարդ հարցերին: Խնդիրները, որքան էլ տարօրինակ է, կծագեն ամենահասարակ գործերում. դրանք ոչ մի կերպ չի հաջողվի ավարտին հասցնել:

Ուշադիր եղեք, թե ինչպես են զարգանում մտերիմների հետ հարաբերությունները: Չի բացառվում, որ ինչ-որ բան երկար ժամանակ նկատած չլինեք: Այսօր կարող եք ազատվել պատրանքներից և իրավիճակն իսկապես փոխել դեպի լավը:

 

ՋՐՀՈՍ 

Օրը համեմատաբար հանգիստ կլինի: Այն հարմար չէ ինչ-որ խոշոր ձեռնարկումների համար: Բավարարվեք ընթացիկ գործերով, լուծեք մանր, պրակտիկ խնդիրները, որոնց մասին հիշելը հաճախ խանգարում է ձեզ կենտրոնանալ: Հետ կանգնեք չպլանավորված գնումներից, զգույշ եղեք հաշվարկներ կատարելիս. դրանցում կարող եք սխալվել:

Այսօր ձեզ հատուկ կլինի հուզական սառնությունը, որը կվիրավորի մտերիմներին: Սակայն իրականում անտարբեր չեք լինի, պարզապես կնախընտրեք զգացմունքները ձեր մեջ պահել: Երբ տրվեք դրանց, բոլորին շատ կզարմացնեք:

 

ՁԿՆԵՐ  

Օրը հեշտ չի դասավորվի: Շրջապատի արարքները ձեզ անելանելի վիճակի մեջ կգցեն, մարդիկ, որոնց շատ վստահում էիք, կարող են հիասթափեցնել: Շատ Ձկներ կհասկանան, որ հույս դնել արժե միայն սեփական անձի վրա: Բարեբախտաբար շուտով կգտնվի մեկը, ով հակառակում կհամոզի ու կբարձրացնի տրամադրությունը:

Կարող են ֆինանսական դժվարություններ առաջ գալ, սակայն դրանք ժամանակավոր բնույթ կկրեն: Այն, ինչ ձեզանից պահանջվում է այսօր՝ հրաժարվել չպլանավորված ծախսերից: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: