Կարեն Արայանն առաջարկել է ֆեյսբուքով ֆլեշմոբ սկսել՝ Սեւրի պայմանագրով նախատեսված պատմական հողերը Հայաստանին հատկացնելու պահանջով։ «Ես լինելով Հայաստանի հանրապետության քաղաքացի՝ կոչ եմ անում միահամուռ կերպով՝ ֆեյսբուքի միջոցով, կատարենք ֆլեշմոբ…

 

 

Բոլորս մեր էջում տեղադրելով հետևյալը. (եթե պետք է, թող թարգմանվի այլ լեզուներով) Ոչ-մի դեպքում չեղյալ չհայտարարել Սևրի պայմանագիրը, որը կնքվել է 1920 թվականին և անհապաղ կատարել պայմանագրի կետերը՝ Հայաստանին տրամադրելով Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները՝ ոչ ամբողջությամբ՝ ընդամենը 90000 քառ. կմ ելքով դեպի Սև ծով։

 

 

 

Եթե այս գրառումը միլիոնից ավել մարդ տարածի դեռևս այս տիրույթով՝ պարզապես կաթ վածահար կանենք ամբողջ աշխարհին՝ իր հիվանդ մտածելակերպի համար»,- ֆեյսբուքում գրել է նա։