Հովհաննես Ավետյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել։
Երբ լացակումած աչքերով կնայեք Արևմտյան Հայաստանի գոմեր դարձած վանքերին, սալահատակ դարձած խաչքարերին, հանկարծ թուրքերին չմեղադրեք։
Այցելեք Լոռու մարզում գտնվող Քոբայրավանք ու այդ ամենը կտեսնեք ձեր սեփական աչքերով։
 
Երբ ես առաջանում էի դեպի Քոբայրավանք, նույնիսկ երևակայությունս թույլ չէր տա մտածել, թե ինչ կտեսնեմ։
Ավելի շատ հավատում էի, որ հրեշտակներ կտեսնեմ, բայց ոչ երբեք կովեր։
 
 
 
Սահմանից այն կողմ թուրքը մեզ ոչինչ չի անի, քանի որ սահմանից այն կողմ գտնվող թուրքն արդեն մեր մեջ է, մեր մտածելակերպի, մեր խոսակցության, մեր երաժշտության։
 
Երբ կկարողանանք սա արմատախիլ անել, հավատացնում եմ ձեզ մյուս բոլոր խնդիրները մեկը մյուսի հետևից կկարգավորվեն։
Այ այս տեսակը(ես մարդկանց չեմ տեսակավորում, բայց սա տեսակ է) կգնա Հրապարակ "գունագեղ տոնախմբությանը" մասնակից լինելու։
Այ այս տեսակն է կործանում պետության վերջին փշրանքները։