Ազգային ժողովը Մարիամ Գալստյանին ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։ 107 պատգամավորներից ընտրությանը մասնակցել է 67 պատգամավոր, նշանակմանը «կողմ» է քվեարկել 66 պատգամավոր, 1-ը՝ «դեմ»։

 

 

Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցելու  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության քվեարկությանը։