Խոյ: Աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը, քանզի հենց այս ժամանակահատվածն է բարենպաստ գործնական հաջողություններ ունենալու, նաև անձնական կյանքում դրական փոփոխություններ կատարելու համար:

Ցուլ: Անախարժություններով լի օր է: Անգամ ամենամանր խնդիրները ձեզ հունից հանում են, իսկ ծրագրերի ձախողման դեպքում , լիովին կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը: Մտերիմներին ձեր պահվածքն անհասկանալի կթվա, իսկ տրամադրություն բարձրացնելու նրանց բոլոր ջանքերն, ապարդյուն կանցնեն:

Երկվորյակ: Հրաշալի օր է կոմերցիոն գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու համար: Աստղերն առավել բարյացակամ են նրանց հանդեպ, ովքեր աշխատում են առևտրի ոլորտում: Նոր բիզնես ծրագրեր կկազմեք, ձեռք կբերեք համախոհներ, ովքեն կօգնեն իրագործել դրանք:

 

 

Խեցգետին: Շրջապատի մարդկանց լավ եք ճանաչում, կարդում եք նրանց մտքերը, հասկանում անգամ ամենատարօրինակ վարքագծի դրդապատճառները: Այսօր կարող եք մի շարք խնդիրներ կարգավորել, հարաբերություններ վերականգնել:

Առյուծ: Մտերիմներն այսօր կնկատեն ձեր բոլոր վրիպումները և կանտեսեն հաջողությունները: Անվերջ քննադատության կարժանանաք, ինչը շատ կնյարդայնացնի: Հին ընկերները, համախոհները ոգևորությամբ չեն ընդունի և հավանության չեն արժանացնի ձեր մտահաղացումները:

Կույս: Ձեր լավագույն կողմերը դրսևորելու հնարավորություն կունենաք, շրջապատի մարդկանց համակրանքին կարժանանաք: Կգրավեք ձեզ հետաքրքրող մարդկանց ուշադրությունը: Ազդեցիկ անձանց հետ շփումները օգտակար են թե անձնական և թե գործնական տեսանկյունից:

Կշեռք: Առավել զգոն և շրջահայաց եղեք:Վստահեք միայն նրանց, ովքեր բազմիցս ապացուցել են ձեզ իրենց նվիրվածությունը: Խարդախությունների զոհ դառնալու վտանգը մեծ է: Օրվա ընթացքում ֆինանսական կորուստներ կկրեք:

Կարիճ: Բարեհաջող օր է սպասվում: Հեշտությամբ կհաղթահարեք բոլոր դժվարությունները, կկարգավորեք մի շարք կարևոր հարցեր: Գործընկերները սիրով կաջակցեն ձեզ:

Աղեղնավոր: Այսօր խորամանկության դիմել չարժե, քանի որ բացահայտվելու և անհարմար իրավիճակում հայտնվելու հավանականությունը մեծ է: Աշխատավայրում զերծ մնացեք ավելորդ ձևականությունից: Անբարենպաստ օր է՝ ղեկավարների հետ մտերմանալու, նրանց հետ սիրային հարաբերություններ սկսելու համար:

 

Այծեղջյուր: Բարեհաջող օր է աշխատելու, որոշ կարևոր հարցեր կարգավորելու համար: Որքան էլ շատ լինեն դժվարությունները, միևնույն է կհաղթահարեք դրանք, ցանկացած իրավիճակում արագ կկողմնորոշվեք, ճիշտ լուծումներ կգտնեք: Ձեր ճարպկության շնորհիվ կգերազանցեք մրցակիցներին::

 

Ջրհոս: Անկախ նրանից, թե ինչ ծրագրեր ունեք, շտապեք իրականացնել դրանք: Այսօր դուք պարզապես պարտավոր եք գործի անցնել: Հակառակ դեպքում, եթե ձեռքերը ծալալծ նստեք և սպասեք հրաշքների, ապա ոչ միայն կկորցնեք հաջողության հասնելու ձեր հնարավորությունները,այլև կզրկվեք այն ամենից, ինչը թանկ է ձեզ համար:

 

Ձկներ: Այսօր կոմերցիոն գործունեությունը հաջողություն կբերի: Նոր գործընկերների հետ կնքած գործարքները շահութաբեր կլինեն և անգամ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նպատակահարմար օր է ստեղծագործական մոտեցում և օրիգինալ լուծումներ պահանջող, անսովոր նախագծերի շուրջ աշխատելու համար: