Խոյ: Բոլոր հարցերը չէ որ լուծված են, սակայն գերադասում եք չկենտրոնանալ դրանց վրա և առաջ շարժվել: Հիշեք, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել:

Ցուլ: Անծանոթ մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակությունն այսօր ձեր օգտին չէ: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զգուշավոր լինել և բանակցություններ կամ գործարքներ չնախաձեռնել: Կոմերցիոն գործարքներից ստացված շահույթը շատ կասկածելի կլինի:

Երկվորյակ: Հրաշալի օր է հին գործնական հարաբերությունները վերականգնելու, նախկին աշխատանքին վերադառնալու համար: Կհանդիպեք մարդկանց, ում հետ ժամանկին ընդհանուր գործնական շահեր եք ունեցել:Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարեհաջող է:

Խեցգետին: Հրաշալի օր է բոլոր նրանց համար, ովքեր մտահոգված են ընտանիքի և սիրելիի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներով: Աշխատանքի վրա կենտրոնանալ դժվար թե ստացվի, փոխարենը՝ կկարողանաք հրաշալի ժամանակ անցկացնել մտերիմների հետ:

 

 

 

Առյուծ: Հարմար օր է ակտիվ հանգստի, նաև ուղևորությունների համար: Եթե առայժմ ձեզ չեք կարող թույլ տալ ճանապարհ ընկնել, ապա ծրագրեր կազմեք ապագա ճամփորդության շուրջ: Դա զվարճալի կլինի և կբարձրացնի տրամադրությունը:

Կույս: Օրվա առաջին կեսն առավել հարմար է գործարքների, գնումների, նաև ֆինանսական հարցերի քննարկման համար: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի:  Տրամադրությունը փոփոխական է: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտահոգվեն մանրուքների շուրջ, անտեղի կանհանգստանան:

Կշեռք: Ինքներդ ձեզ հաճախ հիշեցրեք այն մասին, թե որքան կարևոր է զգույշ և շրջահայաց լինել, հատկապես, եթե խոսքը գնում է աշխատանքի մասին: Մասնագիտական ոլորտում որոշ խճճված  իրավիճակներ կստեղծվեն: Ուշադրություն դարձրեք առողջությանը, եթե այսօր հոգ տանեք ձեր մասին, ապա ապագայում կխուսափեք  մի շարք լուրջ խնդիրներից:

Կարիճ: Հնարավորություն կունենաք կարևոր հաղթանակներ տանել, մասնագիտական ոլորտում նշանակալի հաջողությունների հասնել, իսկ անձնական կյանքում դրական փոփոխություններ կնկատվեն: Ձեզնից կպահանջվի ուշադիրր լինել ներքին ձայնի հուշումներին,  հավատարիմ մնալ սեփական սկզբունքներին:Կենսական ներուժը բարձր է: 

Աղեղնավոր: Այսօր այնքան եք տարված սեփական խնդիրներով, որ բոլորովին  չեք նկատում այն ամենն, ինչ կատարվում է մտերիմ մարդկանց կյանքում: Առավել ուշադիր եղեք ընտանիքի անդամների նկատմամբ, մտահոգվեք ընտանեկան խնդիրներով:

 

Այծեղջյուր: Հաճելի իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Կարելի է մեկնել ճամփորդության: Հրաշալի օր է հանրության առջև ելույթ ունենալու, բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար:Այսօր ձեր հմայքն անտարբեր չի թողնում ոչ մեկին, իսկ արտաքին տեսքը՝ տպավորիչ է անգամ ամենաբծախնդիր անձանց համար:

Ջրհոս:  Հաջողությունը կժպտա նրանց, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում:Հաջող զուգադիպություններն ու  հանգամանքները կօգնեն կյանքում դրական փոփոխություններ կատարել, ճիշտ որոշումներ կայացնել: Կարժանանաք  ձեզ համար համակրելի մարդկանց ուշադրությանը:

Ձկներ: Ստիպված կլինեք շատ աշխատել: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Տարաձայնություններն այսօր  ավելի շատ կոգևորեն, քան կնյարդայնացնեն: Բռնկուն խառնվածքի տեր Ձկները կարող են թեժ վիճաբանություն ունենալ սիրելիի հետ, այնուհետև շատ արագ հաշտվել: