Երեկ Դալմայի մոտով էի անցնում և պատվեր եկավ։ Մոտեցա ավտոկայանատեղի և ուղևորը բարետես արտաքինով, մոտ 35-անց կին էր։ Հեռախոսիս զանգ եկավ, կինս էր։

 

 

Ասաց որ մեր 4 ամյա որդին լաց է լինում և խաղալիք և նուտելլա է ուզում, իսկ ես փորձում էի նրան բացատրեի, որ գումար չունեմ։ 

Այդ ամենը ֆիքսեց նաև ուղևորուհին։ 

 

 

Երբ ավարտեցի պատվերը, նրա մոտ գումարից 200 դրամ պակաս էր, կամ էլ պօետք է 5000 դրամ մանրեի։ Մանր չունեի և ասացի խնդիր չկա իջեք և մի անհանգստացեք։ 

Նրա իջնելուց հետո նամակ տեսա, բացեցի և մեջը գումար կար և երկտող։ Դուք բարի մարդ եք, այս գումարով երեխայի համար նվերներ կգնեք։ Մեջը 100 դոլլար էր։ Խնդրում եմ տարածեք, որպեսզի գտնեմ երեկվա իմ ուղևորին, որպեսզի ետ վերադարձնեմ գումարը։