Հարգելի հայրենակիցներ, նկարում պատկերված է 22-ամյա Իռենն, ով 2017 թվականի հունվար ամսից տառապում է Նյարդային Անորեքսիայով։ Երկար ժամանակ բժիշկները չէին կարողանում պարզել, թե ինչի հետևանքով է նրա օրգանիզմը հրաժարվում սնունդ ընդունել։
 
 
2018 թվականի հուլիս ամսին Իռենի մոտ ախտորոշվում է Անորեքսիա հիվանդությունը, սակայն բուժում այդպես էլ չի նշանակվում։ Ընտանիքը, ամբողջ 4 տարիների ընթացքում, իր միջոցներով դիմել է մի քանի տասնյակ բժիշկների, անցել մի շարք ստուգումներ, հանձնել հարյուրավոր անալիզներ և արել հնարավոր ամեն բան Իռենի ապաքինման համար։ 
Սակայն Հայաստանում, Անորեքսիայի բժիշկների բացակայության հետևանքով, խնդիրը լուծել այդպես էլ չի հաջողվել։ Հիվանդության հետևանքով Իռենը ստիպված է եղել կիսատ թողնել ուսումը համալսարանում։ 2020 թվականի մարտ ամսից առ այսօր Իռենի ֆիզիկական և հոգեբանական վիճակը կտրուկ վատացել է առաջացնելով ընդհուպ մինչև տեղաշարժման հետ բարդություններ։ 
Ներկա պահին ընտանիքը վերջապես գտել է Հայաստանում տվյալ հիվանդության բուժմամբ զբաղվող փորձառու բժիշկ-մասնագետների ( բժիշկ-սննդաբան, հոգեթերապևտ և բուժ-մարզիչ` ֆիզիկական ակտիվությունն ու մկանային համակարգը վերականգնելու նպատակով), ովքեր պետք է ապահովեն երկարատև բուժում, սակայն ընտանիքն այլևս հնարավորություն չունի միայնակ հոգալու Իռենի բուժման ամբողջական ծախսը։ Այդ իսկ պատճառով դիմում ենք Ձեր օգնությանը, որպեսզի կարողանանք կյանքի բերել Իռենին , օգնել նրան ապաքինվել և ապրել։ Կանխավ շնորհակալ ենք յուրաքանչյուրին, ով ամենաչնչին կերպով կօգնի Իռենին ոտքի կանգնել։
Հայաստանից քարտային փոխանցումների համար`
VTB Bank - 16054031386502 IREN HAKOBYAN
IDram - ID 995793382
ArCa (AmeriaBank) - 4083 1001 0077 8810 - ELEN HAKOBYAN (Իռենի քույրը)
Բրուտյան Հասմիկ - 093821276 ( Իռենի մայրիկը) Հակոբյան Էլեն - 094965058 (Իռենի քույրիկը)