ՀՀ Քնչական կոմիտեից հայտնում են, որ ամուսինը դաժանաբար ձևով սպանել է կնոջը։ Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է կնոջ դի։
Քննիչները պարզել են, որ մահացածը նշված հասցեի բնակիչ՝ 89-ամյա Եվգենիա Յ-ն էր։ Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ Եվգենիա Յ-ն մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։ Մինչ դատաբժիշկը տեղում աշխատում էր, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Եվգենյա Յ-ին սպանելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանություն են բերման ենթարկել նույն հասցեի բնակիչ՝ 84-ամյա Ա. Քալանթարյանին։
Վերջինս կասկածվում է էլեկտրական մալուխներով կնոջ ձեռքի մատները կապելու միջոցով էլեկտրահարման եղանակով սպանելու մեջ։ Տեղում հայտնաբերվել են հանցագործության գործիք էլեկտրական մալուխները, որը քննիչը առգրավել է, իսկ արդեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 55 խումբը Ե. Քալանթարյանին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։