Խոյ.
Այսօր դուք շատ բան կարող եք սովորել: Օգտակար տեղեկությունները դուք յուրացնում եք ակնթարթորեն, իսկ անհրաժեշտ հմտություններին էլ զարմանալիորեն արագ եք տիրապետում:
Ցուլ.
Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Սակայն նոր հարաբերություններ սկսելուց առաջ, դուք պետք է ճիշտ գնահատեք սեփական սպասումները և ցանկությունները, հակառակ դեպքում կհայտնվեք տհաճ իրավիճակում:
Երկվորյակներ.
Այսօր ներքաշվում եք ուրիշների կոնֆլիկտների մեջ, իսկ խաղաղասիրության փորձերը դատապարտված են ձախողման: Մարդիկ, ովքեր ժամանակին ձեզ ծառայություն էին մատուցում, փորձում են ձեզ մանիպուլյացիայի ենթարկել, պահանջում են ձեզանից մեծ զոհաբերություններ:
Խեցգետին.
Հնարավոր են կոնֆլիկտներ մտերիմների հետ: Աշխատեք գլխովի չթաղվել տնային գործերի մեջ, ժամանակ գտեք հանգստի և զվարճությունների համար: Հիշեք, որ դրական լիցքեր պետք են ինչպես ձեզ, այնպես էլ ձեր մտերիմներին:
Առյուծ.
Մարդիկ, ովքեր անկեղծ ցանկանում են հաշտ լինել ձեզ հետ, ստիպված են ձեզանից հեռու մնալ, սակայն անգամ դա թույլ չի տալիս խուսափել վեճերից: Ազդեցիկ մարդկանց հետ ցանկացած շփում ծայրահեղ զգուշավորություն է պահանջում: Հարմար օր է ինտելեկտուալ աշխատանքի և ստեղծագործ մոտեցումների համար:
Կույս.
Մի շտապեք ստորագրել կարևոր փաստաթղթեր` դուք դեռ հնարավորություն կունենաք ավելի ձեռնտու պայմանների հասնելու:Օրվա երկրորդ կեսին կծագեն գայթակղություններ, որոնց դիմակայելը շատ դժվար կլինի: Ձեր ցանկությունները բազմաթիվ ու հակասական են, և դուք ուժ չեք գտնում դրանց իրականացումը հետաձգելու:
Կշեռք.
Աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չգրավել, մի խախտեք ավանդույթներն ու ընդունված նորմերը: Հատկապես պետք է զգույշ լինեք բարդ գործիքներով աշխատելիս, լինի դա համակարգիչ կամ մեկ այլ ժամանակակից սարք: Ուղևորություններից ավելի լավ է հրաժարվեք:
Կարիճ.
Դուք անվերջ բախվում եք բարդությունների, դրա հետ մեկտեղ էլ ազդեցիկ հակառակորդներ եք ձեռք բերում: Պաշտպանելով ձեր շահերը, դուք շատ կոշտ դիրքորոշում եք բռնում, և արդյունքում տուժում են անգամ նրանք, ովքեր ձեզ ամեն ինչում սատարում էին: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ:
Աղեղնավոր.
Գործնական բանակցություները անցնում են ոչ այնպես, ինչպես դուք սպասում էիք: Համաձայնագրերը, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում, չեն կնքվում: Վաղեմի գործընկերների հետ հարաբերությունների խզման վտանգ կա, իսկ նորերի որոնումը ձեզանից մեծ ժամանակ կխլի:
Այծեղջյուր.
Օրը խաբուսիկ թեթև է: Այո, այսօր ձեզ մոտ շատ բան է ստացվում, սակայն ձեռք բերած հաջողությունները այնքան էլ զգալի չեն: Այսօրվա ընթացքում արվածը հետո պետք կլինի թարմացնել, իսկ ձեռք բերած համաձայնություններն էլ` վերանայել: Մարդիկ, ովքեր այսօր ձեր դաշնակիցներն են, շուտով իրենց կդրսորեն ոչ լավագույն կողմերով:
Ջրհոս.
Օրը ծայրահեղ զգուշավորություն է պահանջում, դուք, կարծես, բարակ սառույցի վրայով եք քայլում: Հետաձգեք կարևոր գործերը, տեղափոխեք այն հանդիպումները, որոնցից կարող է կախված լինել ձեր պրոֆեսիոնալ ապագան: Հրաժարվեք ցանկացած ռիսկային ձեռնարկումից` մեծ է ծուղակն ընկնելու հավանականությունը:
Ձկներ.
Մի տրվեք էմոցիաներին, քանի որ դրանք միայն խանգարելու են գործին: Կարող են բարդանալ կանանց հետ հարաբերությունները, քանի որ վերջիններս ձեզանից շատ բան են պահանջում` չցանկանալով հաշվի նստել իրերի իրական դրվածքի հետ: