Արենիի համայնքապետարանը հայտարարություն է տարածել։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտնում ենք` Արենի բնակավայրի Նորավանքի ձորի խմելու ջրից օգտվող բնակիչներին այն մասին, որ խմելու ջրի ջրագծի փոխարինման պատճառով առաջացել է ջրի պղտորում։
Ուստի խնդրվում է` 2-3 օր ջուրը չօգտագործել խմելու նպատակով։
Հայցում ենք ձեր ներողամտությունը։
Հարգանքով`
Արենիի համայնքապետարան