Ողջույն հարգելի ընկերներ, ես Ալլան եմ, 26 տարեկան։ Ամուսնացած եմ, ունեմ 2 ամսական հրաշք աղջիկ։ Հունիսի 10-ին՝ հղիության 30-րդ շաբաթում, ինձ մոտ ախտորոշվել է ողնուղեղային հեմատոմա, ինչի արդյունքում անզգայացել է մարմինս՝ թևատակերից մինչև ոտքեր։ Անհապաղ վիրահատության անհրաժեշտություն էր առաջացել, քանի որ ներքին օրգաններիս աշխատանքը աստիճանաբար նվազում էր և 1-2 ժամ ուշացման դեպքում հավանական էր թոքերիս աշխատանքի խափանում։ Կեսարյան հատումով լույս աշխարհ է եկել աղջիկս, որից անմիջապես հետո կատարվել է ողնուղեղի վիրահատություն։
Այժմ՝ 2 ամիս անց, դեռ չեմ կարողանում շարժվել, և կարիք ունեմ ստացիոնար բուժման՝ վերականգնողական կենտրոնում, ինչի համար հարկավոր է շուրջ 19,700 ԱՄՆ դոլար գումար (ներառում է 750,000 դրամ ամսական բուժման ծախսը և 100,000 դդրամ ամսական ՄՌՏ հետազոտության արժեքը), որի հնարավորությունը, ցավոք, չունենք։ Ֆինանսական միջոցների սղության պատճառով վերականգնողական կենտրոնից տեղափոխվել եմ տուն և ընդհատել բուժման կուրսերը։ Մեծ խնդրանքով դիմում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ի վիճակի են թեկուզ չնչին չափով օգնել՝ լուծել առաջացած խնդիրը։ Յուրաքանչյուրդ կարող եք օգնել ինձ ոտքի կանգնել ու մեծացնել իմ 2 ամսական աղջկան, ով հաստատ ունի մայրական խնամքի կարիք։
Փոխանցումներ կարող եք կատարել նաև հետևյալ կերպ.
ArCa - 4578 8910 0007 5917 (Visa card)
PayPal - [email protected]
Բանկային փոխանցումների միջոցով, Ինեկոբանկ, ստացող՝ Մանուկյան Ալվարդ:
AMD - 2050079923371001
USD - 2050079923371020
EUR - 2050079923371040
RUB – 2050079923371041
Բժշկական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3k3wR64
Կանխավ անչափ շնորհակալ եմ աջակցության համար։