Ձերբակալված զինծառայողը պատմելի է 3 զինծառայողների սպանության մասին և նշել, որ ինքն է սպանել։ Պատճառը եղել է գումարի պարտքը, որի համար ոտնահարվել է զինծառայողի ինքնասիրությունը։
Ըստ զինվորի՝ այդ պարտքի ու ինքնասիրությանը դիպչելու դեպքից տեղյակ են եղել այդտեղ գտնվող երեք ժամկետային զինծառայողներ: Արդյունքում օգոստոսի 19-ի գիշերը ինքը գնացել է «դոմիկ», որ սպանի անձամբ այն զինվորին, որին պարտք է եղել ու իր ինքնասիրությունն է վիրավորել, սակայն նա այնտեղ չի եղել, ու սպանել է այդ երեք զինվորին , դուրս եկել դոմիկից՝ ասելով, թե դիվերսիա է եղել:
Դատելով իրավիճակից իրավապահները վերոնշյալ դեպքով այլ անձի եւս կձերբակալեն: Ասել է թե` կձերբակալվի պարտքի դիմաց զինվորի ինքանսիրությանը կպած անձը: Այս մասին նաև հայտնում է Armlur լրատվական կայքը։