Հայկ Տորոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

 

 

Համոզված եմ, որ ՀՀ ՊՆ նախարարը երեկվա պես գլուխը բարձր, դուխը տեղը, Հայ Ժողովրդի և Հայոց Բանակի պատիվը բարձր պահելով վճռական զրույց կունենա նաև ՌԴ-ի ՊՆ Նախարար Շոյգույի հետ և առանց կաշկանդվելու նրա երեսին նույնպես կասի ճշմարտությունը։ Ես կարծում եմ, որ այս համարձակությունը նաև առաջացել է այն բանից, որ Հայաստանը այլևս ունի Ֆրանսիայի և ԱՄՆ-ի երաշխավորությունը։
 

Հ.Գ. ՀՀ ՊՆ Նախարար Արշակ Կարապետյանը ՌԴ ՊՆ նախարար, Սերգեյ Շոյգույի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն…

 

 

Պարոն Կարապետյան, մենք հոգով և մտքով Ձեզ հետ ենք և լիարժեք գնահատում ենք Ձեր անկեղծությունն ու վճռականությունը։