Ալվինա Աղաբաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և լուսանկարներ հրապարակել։
Հուլիսի 30-ին լեգենդար "Եղնիկներ"զորամասի 2-րդ գումարտակում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում գումարտակի զոհված զինծառայողներին նվիրված հուշաքարի և արցախյան երկու պատերազմներում գումարտակի զոհված զինծառայողներին նվիրված փոքրիկ պուրակի բացումը։
Նկարում` հուշաքարն է, պուրակը, գումարտակի զինծառայողները, որոնց ձեռքերով էլ կառուցվել է պուրակը և գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ս․ Բազիկյանը, ով ի տարբերություն այլոց՝ չնահանջեց, արեց անհնարինը, բայց մինչև վերջ պահեց Թալիշ-Մատաղիսի հանձնումից հետո կրկնակի մեծացած իր հատված առաջնագիծը և պահում է առ այսօր։
Բարի ծառայություն, տղե՛րք։