Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ. նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- ասված է նախագահի հրամանագրում:
 
 
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր ԱԺ ութերորդ գումարման առաջին նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: