Օգոստոսի 3-ին Երևանի որոշ հատվածների, Սևան քաղաքի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մանրամասնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Դ.Անհաղթի, Ազատության, Քանաքեռցու և Հասրաթյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: