Ալինա Աղաբաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Այսօր առավոտյան Արցախի Մարտունու շրջանի հյուսիսային գյուղերից մեկի հատվածում հայ դիրքապահները բռնել են շփման գծի մեր կողմն անցած ադրբեջանական զինված ուժերի 3 զինծառայողի` 2 մայորի և 1 շարքայինի։
Աղբյուրի փոխանցմամբ` մեր դիրքապահները զինաթափել են թշնամու զինծառայողներին, առգրավել նրանց ավտոմեքենան։ Որոշ ժամանակ անց սակայն միջամտել են ռուս խաղաղապահները և երեքին էլ տարել։
Ամենայն հավանականությամբ 3-ն էլ ազատ են արձակվել։
Հավաստիացումներին, թե վերջիններս մոլորվել են ու պատահմամբ հատել շփման գիծը, չեն հավատում ոչ մեր դիրքապահները, ոչ էլ տեղի բնակչությունը։
Համանման իրավիճակում Ադրբեջանը ոչ մի պարագայում ազատ չէր արձակի մեր զինծառայողներին, կամ կփոխանակեր հերթական ականապատ տարածքների քարտեզների կամ անհրաժեշտ այլ ինֆորմացիայի հետ, կամ կդատեր որպես դիվերսանտների, լրտեսների ու ահաբեկիչների, ինչպես որ դա անում է 2020 թ. դեկտեմբերին Թաղավարդում գերեվարված մեր ծինծառայողների հետ։
Այսօր էլ 2 հայ գերիներ` Դավիթ Դավթյանն ու Գևորգ Սուջյանն ապօրինաբար դատապարտվեցին 6 տարի ազատազրկման, մինչդեռ հայկական կողմը փաստորեն հենց այնպես բաց թողեց թշնամու զինծառայողներին, և դա այն դեպքում, երբ Ադրբեջանում ունենք մոտ 200 ռազմագերի։