Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
ՀՀ ամբողջ սահմանին այլ պետության զորք տեղակայելը անթաքույց նշանակում է, որ պատրաստվում է հայկական բանակի կազմալուծում։
Պատահական չէր Իլհամ Ալիևը ամիսներ շարունակ պնդում, թե հայերին բանակ պետք չի։ Դրան էլ տանում է ՀՀ ռազմական բյուջեի կրճատումը, զորակոչի կրճատումը, Արցախ զինվոր չուղարկելը, արտաքին սահմանին ռուսական զորք կանգնեցնելը։ Այդքանից հետո էլ ի՞նչ կարիք կա բանակ ունենալու։ Իսկ առանց մարտունակ և ուժեղ բանակի պետությունը դիակ է։