Այս գիշեր սահմանին զոհված զինծառայողներից մեկը Չինչին գյուղի միակ շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Քոչարյանն է:
Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ...
 
 
___________________________________
Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ hուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում անմահացել է զինծառայող, շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։
 
Դավիթը Բերդ համայնքի Չինչին գյուղից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից:
Վշտակցում ենք Դավիթ Քոչարյանի ծնողներին, հարազատներին, համագյուղացիներին և բոլորիս՝ անդառնալի, չափազանց թանկ կորստի համար. անամոք վիշտը բոլորինս է:
Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ, հավերժի՛ ճամփորդ:
Քո պայծառ անունը հավետ դաջված կլինի մեր սրտերում:
Խոնարհվում ենք: