«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 27-ին ժամը 11:10-ից մինչև ժամը 14:00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Դ.Անհաղթի, Ազատության, Քանաքեռցու և Հասրաթյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: