Կարեն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Իսկական հերոսը․․․
Ճանաչենք հերոսներին անուն առ անուն, քանի որ իրենք իրենց վարքով ու քայլով են ցույց տվել, թե ինչպիսի պետք է լինի Հայ մարտիկը․․․
Գոռ Մառլենի Այվազյան, ծնվել է Հրազդան քաղաքում 1991թ-ի օգոստոսի 7-ին։ Վանատուրի համար 6 միջնակարգ դպրոցում 8-ամյա կրթություն ստանալուց հետո մեկնել է Լեհաստան,ապա 2009 թվականին վերադարձել է հայրենիքի, որպեսզի ծառայի Հայոց բանակում։ Ծառայել է Ջրականում, 2020թ․-ի սեպտեմբերի 29-ին մեկնում է ռազմաճակատ Ջրականի ուղղություն։Հոկտեմբերի 3֊ին վիրավորում է ստանում, մի քանի ժամ սողալով փորձում է հասնել ապահով վայր։
 
Այդ ընթացքում կապ է հաստատում հրամանատարության հետ և օգնություն խնդրում, բայց օգնությունն ուշանում է։ Հետո կապ է հաստատում ընկերոջ հետ և պատմում մանրամասներ վիրավորում ստանալուց և մի քանի ժամ վիրավոր մնալու մասին։ Ընկերոջն ասում է ,որ գերի չի ընկնի, նռնակ ունի մոտը, կպայթեցնի եթե թշնամին հասնի իրեն։ Երկար են զրուցում, ընկերոջն ասում է, որ թշնամին արդեն հասնում է իրեն, հրաժեշտ է տվել ընկերոջը, հեռախոսը մի կողմ գցել ու պայթացրել իրեն , իր հետ նաև թշնամու բաշիբոզուկների։ Գոռի մարմինը երկար են փնտրում և վերջապես 2021թ-ի փետրվարի 17-ին հայնտում են, որ կա ԴՆԹ-ի համընկնում։ Գոռի աջ ձեռքը և գլուխը չի եղել, մեջքն ու ոտքերը ցանց, նրա դին հարազատները ճանաչել են հագուստից ու իր մոտ եղած իրերից․․․
Հերոս Գոռ Այվազյանը հանգչում է Վանատուրի եղբայրական գերեզմանատանը ։ Հավերժ փառք քեզ ՀԵՐՈՍ․․․