ՀՈՒԼԻՍԻ 20-25
Ուշադրություն
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 20-ին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով՝ հուլիսի 20-ին և 21-ին Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։
Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 22-24-ը՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։