Ուշադրություն.
Պլանային ջրանջատում Արարատի մարզում հուլիսի 20/21-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 21-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Արարատի մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը.
 
Մասիս քաղաք,
Այնթապ,
Մարմարաշեն,
Ջրահովիտ,
 
 
Արևաբույր գյուղեր
Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: