ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիան են կազմակերպել։
Ընդհանուր առմամբ, բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների միջոցով, ռուս խաղաղապահները Արցախի բնակիչներին փոխանցել են ավելի քան 220 տոննա մարդասիրական բեռ, ներառյալ սննդի և առաջին անհրաժեշտության պարագաներ, բժշկական հատուկ սարքավորումներ և առողջապահական հաստատությունների առաջնային ախտորոշիչ պարագաներ: