Երևանի Դավթաշեն վարչական շրջան։
ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագրի շրջանակներում շահագործման են հանձնվել Դավթաշեն 1֊ին թաղամասի 4 և 9 շենքերի տանիքներում կառուցված ֆոտովոլտային կայանները։
Վերջիններիս արտադրած էլեկտրաէներգիայից կսնվեն շենքերի վերելակները, բակերում տեղադրված արտաքին լուսավորության ցանցի համար տեղադրված լուսատուները, ինչպես նաև մուտքերի բոլոր հարկերում տեղադրված սենսորային լուսատուները։