Հարգելի՛ հայրենակիցներ
Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար իմ հրամանագրով Ալեն Լևոնի Մարգարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման:
 
 
Պետական պարգևը՝ «Ոսկե արծիվ» շքանշանը, օրերս հանձնել եմ Ալենի հարազատներին:
 
Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը խոստումնալից երիտասարդը ստորադասեց Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
 
 
Իսկ մարտի դաշտում կատարած սխրագործություններն ու հայրենի հողը կյանքի գնով գիտակցաբար պահելու նրա որոշումը միմիայն հայրենասիրության բացառիկ դրսևորում կարելի է համարել:
 
Խոնարհումս հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր բոլոր հերոսների պայծառ հիշատակին: Ալենի և իր նահատակ ընկերների՝ մեզ թողած պատգամը մեկն է՝ անել առավելագույնը զորացնելու համար մեր Հայրենքիը….
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան։