Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն-Ը հայտնում է։
ՀՈՒԼԻՍԻ 12-17
Ուշադրություն
Հուլիսի 12-17-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-16-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ:
Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 13-17-ը հիմնականում կեսօրից հետո և գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 13-16-ին՝ ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։