ТАСС-ը գրում է, որ ՌԴ Սմոլենսկի շրջանի Պոչինոկ գյուղում մասնավոր տանը բռնկված հրդեհի ժամանակ 6 մարդ է զոհվել, 5-ը՝ երեխա, 4 ամսականից մինչև 12 տարեկան: Տունն ամբողջությամբ այրվել է։

 

 

Հրդեհի հավանական պատճառը անվտանգության կանոնների անտեսումն է, հնարավոր է՝ մեծերից մեկը չի հանգցրել ծխախոտը: Քննվում է նաև էլեկտրական հաղորդալարերի անսարքության վարկածը: Հարուցվել է քրեական գործ: